BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Կառավարական «քոռի լոտո»

Կառավարական «քոռի լոտո»
16.11.2012 | 13:29

Գալիք Ամանորին հայ հանրությանը մարդավայել հանգիստ, ողջ տարին էլ մարդասիրական անդորր պարգևելու բուռն պաթոսով նամակներ եմ ուղղել ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին և ՀՀ վարչապետին` մեկ խնդրանք-առաջարկով, կտրականապես արգելել հրավառությունները` ողջ տարին, պայթուցիչների գործածումն էլ` Ամանորի շրջանում։ Բաղրամյան-26-ից տեղեկացնում են, որ պատասխանը կստանամ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այսինքն, այն կառույցից, որի բացահայտ անգործունեության վերջնարդյունքում հանրապետությունը դիվադադար է լինում վերջին տարիներին։ Զավե՞շտ է։ Անշուշտ։ Սակայն առավել զավեշտը ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի բուն գործառույթն է, որի դեմ քաղաքացին (սույն պարագայում` ձեր խոնարհ ծառան) բողոքում է և երկրի բարձրագույն ատյանից ակնկալում որոշակի վերահսկողություն սահմանել, նրան էլ ուղղվում են բողոքը և առաջարկությունը։ Այսինքն, «դիվանբաշու» օրենսդրությունն այստեղ չի գործում։ Առաջ ենք շարժվում։ ՀՀ ԱԺ-ից դիմումս թևել է (հուսամ ղշի թևով) ՀՀ կառավարություն։ Բնականաբար, կառավարությունն այն կհասցեագրի ՀՀ ԱԻՆ-ին, որ ի՞նչ։ Ինչևէ, սրան մենք դեռ կանդրադառնանք։ Առայժմ ծանոթացեք այն գրությանը, որով ինձ առաջարկվում է հետևել գործընթացին` ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ